Խորհուրդներ ափսեներ լվանալու մեքենայի խնամքի համար

    Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն երկարացնել այս հրաշք մեքենայի աշխատանքը: Մեքենայի պահեստային մասերը միշտ ենթարկվում են յուղային աղտոտման, ինչպես նաև` լվացող միջոցների և քիմիական էլեմենտների ազդեցությանը:
    Օգտվելով մեքենայից` պետք է հիշել այդ մասին և օգտագործել միայն այն միջոցները, որոնք նախատեսված են հատուկ ափսեները լվանալու մեքենայի համար: Սովորական մաքրող միջոցների օգտագործումը կարող է անդառնալի լինել Ձեր տեխնիկայի համար: Կարևոր է իմանալ նաև, որ մաքրող միջոցները տարբերվում են ըստ խնամքի և մեքենայի դեզինֆեկցիայի, ըստ լվացման որակը բարձրացնելու և ջուրը փափկեցնելու աստիճանի:

Ջուրը փափկեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել մագնիսային փափկեցնող միջոցներ՝ մեքենայի ջրային մագիստրալի սկզբում: Սրա տեղադրումը մեկընդմիշտ կլուծի կոշտ ջրի խնդիրն ու կերկարացնի մեքենայի մասերի շահագործման ժամկետը:
   Ժամանակակից խոհանոցային տեխնիկայի այս տեսակի խափանման ամենատարածված պատճառներից մեկը ափսեներն առանց ուտելիքի մնացորդները մաքրելու մեքենայի մեջ տեղադրելն է:

   Եթե մեքենայի հատակում ջուր է հավաքվում, անհրաժեշտ է ստուգել և մաքրել բոլոր ֆիլտրերը: Ջրի հավաքվելու համար կարող են պատճառ դառնալ նաև աղի համար նախատեսված տարաները, քանի որ հենց աղն է փոխում ջրի բաղադրությունը:

   Եթե մեքենան որևէ պատճառով անջատվել է ժամանակից շուտ, ապա հաջորդ անգամ միացնելիս հնարավոր է ծրագրում նշվի “չի միանում”: Այս դեպքում անհրաժեշտ է մեքենայի հիշողությունից ջնջել նախորդ անավարտ գործընթացը:

   Այս ամենով հանդերձ, ափսեներ լվանալու մեքենան համարվում է բավականին բարդ մեխանիզմ և պետք չէ ինքնուրույն վերանորոգել այն:  Վստահեք այդ գործը մասնագետներին: