Լվացքի մեքենաների վերանորոգում և ճիշտ խնամք

    Լվացքի մեքենաների անսարքությունները և վերանորոգումը շատ դեպքերում կարելի է բացառել, եթե պահպանեք շահագործման և խնամքի հասարակ կանոնները: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ մեր կենտրոնի մասնագետներից, ովքեր տարիներ շարունակ վերանորոգում են տարբեր մակնիշի լվացքի մեքենաներ:

    Ցանկացած լվացքի մեքենա պահանջում է կանոնավոր մաքրում և օդափոխություն: Մեքենայում մշտապես գտնվում է ջուր, եթե անգամ այն չի օգտագործվում: Խորհուրդ ենք տալիս  յուրաքանչյուր օգտագործումից հետո սրբել լյուկի ռետինե շրջանակն ու բաց թողնել մեքենայի դուռը, քանի որ ջրի մնացորդները շուտ փչանում են`պատճառ հանդիսանալով թե լյուկի ռետինե շրջանակի քայքայման, և թե սնկերի ու վատ հոտերի առաջացման համար: 

    Հաճախակի մաքրեք լվացող նյութերի դարակը, հատկապես` հեղուկ միջոցների համար նախատեսված բաժինը: Նախ դա կապահովի բոլոր պայմանները լվացող նյութերի օպտիմալ կլանման համար, և հետո կօգնի բացառել լվացքի մեքենայի խափանումը:

   Ջրի աղային և կրային նստվածքը (նագարապատում) հանդիսանում է տարբեր անսարքությունների առաջացման առավել տարածված պատճառը: Ուստի դրանից խուսափելու համար մեր մասնագետները խորհուրդ են տալի օգտագործել միանգամյա օգտագործման նյութեր: Դրանք, ի տարբերություն կանոնավոր օգտագործվող ջուրը փափկեցնող նյութերի, ավելի արդյունավետ են: Այդպիսի միջոցները բավական է օգտագործել 2-3 ամիսը մեկ անգամ:

    Ոչ պակաս կարևոր է նաև լվացքի համապատասխան փոշու օգտագործումն ու հագուստի ճիշտ տեղադրումը: Խուսափեք լվացքի մեքենայի քիչ բեռնվածությունից: Հագուստը պետք լինի բավականաչափ, որպեսզի լվացքի մեքենան կարողանա այն հավասարապես բաշխել թմբուկի մակերեսով: Մանր իրերը խորհուրդ է տրվում լվանալ հատուկ տոպրակներով: Լվացքից առաջ ուշադիր զննեք հագուստի գրպանները: Կողմնակի առարկաների հայտնվելը լվացքի մեքենայի հանգույցներում պատճառ է հանդիսանում դիմելու մասնագետի օգնությանը: