Գազօջախների ինքնուրույն ախտորոշում

    Ժամանակակից գազօջախներն ավելի ապահով և անվտանգ են իրենց նախորդներից: Դրանց սարքավորումների մեջ ավելացված բազմաթիվ էլեկտրական տարրերը հեշտացնում են շահագործումը և ապահովում անվտանգ օգտագործումը: Ժամանակակից գազօջախները հագեցված են ավտոմատ կամ կիսաավտոմատ կրակայրիչով և գազի հսկողության համակարգով: Ցանկացած անսարքություն հեշտությամբ է ախտորոշվում և վերացվում:

    Հաճախակի կարելի է հանդիպել էլեկտրական սարքավորումների հետևյալ անսարքություններին.

1. Չի բոցավառվում կրակը: Որպեսզի համոզվեք էլեկտրական դետալների անսարքության մեջ և բացառենք գազի մատակարարման խնդիրը, ուշադրություն դարձրեք կայծի առաջացմանը: Եթե կայծ չկա, ապա դրա ամենահավանական պատճառը կայծ առաջացնող մոմիկի կամ բլոկի անսարքությունն է:

2. Կրակը բոցավառվում է և անմիջապես հանգչում: Խոտանի աղբյուրը հանդիսանում է գազ-հսկիչի կամ գազ մատակարարող ծորակի անսարքությունը:

3. Լույսերի, էկրանի և այլ էլեկտրական մեխանիզմների անսարքությունների դեպքում արդեն անհրաժեշտ է դիմել մասնագետին: