Հեռուստացույցների ախտորոշում

    Ոչ մի ժամանակակից տուն հնարավոր չէ պատկերացնել առանց հեռուստացույցի: Մեր կենցաղի անբաժան մասը դարձած այդ հրաշք տեխնիկայի անսարքությունը կարող է փչացնել ամբողջ ընտանիքի տրամադրությունը, բայց եթե օգտվեք  մեր խորհուրդներից, որոշ դեպքերում ինքներդ կարող եք վերացնել անսարքությունը:

 

   1. Պատկերի անբավարար որակ: Պատճառը հայտնաբերելու համար հարկավոր է թեստավորել պատկերը: Դրա համար մտեք MENU, ընտրեք օգնություն և ինքնաախտորոշում: Եթե պատկերի որակը Ձեզ բավարարում է, ուրեմն հեռուստացույցը նորոգել այլևս պետք չէ, իսկ եթե ոչ`ապա վատ որակի պատճառներ կարող են հանդիսանալ նաև ազդանշանի աղբյուրը կամ դրա աստիճանը:

 

   2. Պատկերի խոտորումը` խոշոր հատիկավոր, մանր հատիկավոր կետեր: Երբեմն խոտորման պատճառ կարող են հանդիսանալ թույլ կամ անորակ ազդանշանը, պատկերի խտացումը կամ մոտակայքում գտնվող բջջային հեռախոսները: Դա կապ չունի հեռուստացույցի անսարքության հետ:

 

  3. Բացակայում է պատկերը: Անհրաժեշտ է ստուգել բոլոր մալուխների միացումները: Դրա համար անջատեք և նորից միացրեք դրանք: Ստուգեք, որպեսզի մալուխները ճիշտ միացված լինեն, այսինքն HDMI ելքը պետք է համապատասխանի HDMI մուտքին հեռուստացույցի վրա: Համոզվեք, արդյոք ճիշտ են միացված արտաքին աղբյուրները, որ ճիշտ է ընտրված հեռուստացույցի համար ճիշտ ազդանշանի աղբյուրը: Եթե պատկերը չհայտնվեց, փորձեք նորից անջատել և միացնել հոսանքի սնուցումը:

 

  4. Ոչ ճիշտ գունափոխանցում, էկրանի վրա պատկերի բացակայություն: Մալուխի ոչ ճիշտ միացումը հեռուստացույցի բնիկին կարող է հանգեցնել ոչ ճիշտ գունափոխանցման կամ պատկերի բացակայության:

 

   5. Չի գոհացնում ձայնի որակը: Մտեք MENU, ընտրեք օգնություն-ախտորոշում-ձայնային թեստ: Եթե աուդիոմեխանիզմի աշխատանքը տեստային ռեժիմով անցավ առանց խափանման, ապա ձայնի ցածր որակի պատճառը հանդիսանում է ազդանշանի աղբյուրը:

 

   6. Ձայնի բացակայություն: Ստուգեք արտաքին ձայնային մեխանիզմների մալուխների ճիշտ միացումները: Համոզվեք ականջակալների բնիկների դատարկ լինելու մեջ:

 

  7. Հեռուստացույցը չի միանում: Համոզվեք վարդակի աշխատունակության մեջ, սեղմեք նաև հեռուստացույցի վահանակի POWER կոճակը: Եթե ոչինչ չփոխվեց, ապա հեռուստացույցը պահանջում է նորոգում: