Lվացքի մեքենաների ախտորոշում Ձեր ձեռքերով


    Ժամանակակից  լվացքի մեքենաների  դեպքում տարբերությունը մոդելների միջև զգալի է: Նույնիսկ նույն ֆիրմայի արտադրության տարբեր մոդելների լվացքի մեքենաները զգալիորեն տարբերվում են միմիանցից: Օրինակ` Samsung և  LG լվացքի մեքենաներն ունեն միայն մեկ ղեկավարող մոդուլ, որն իր մեջ ներառում է ծրագրի ընտրության ֆունկցիան, ինդիկացիան  և  պրոցեսի ընդհանուր ղեկավարումը: Դրան հակառակ, Zanussi  և  Electrolux ֆիրմայի լվացքի մեքենաներում մոդուլների քանակը հասնում է երեքի: Հաշվի առնելով այս և մի շարք այլ առանձնահատկություններ, չի կարելի միանշանակորեն տալ այնպիսի խորհուրդներ, որոնցով առաջնորդվելով Դուք կկարողանաք միայնակ ախտորոշել Ձեր լվացքի մեքենան: Բայց և այնպես, կփորձենք Ձեզ համար բացահայտել ամենահաճախ հանդիպող անսարքությունները:

Աղմուկ

    Լվացքի մեքենաների դեպքում ամենից հաճախ դժգոհում են մեքենայից եկող անսովոր ձայնից: Սրա ամենապարզ պատճառներից մեկը կարող է դառնալ Ձեր լվացքի մեքենայի բաքի և թմբուկի միջև որևէ օտար առարկայի հայտնվելը. դա կարող է լինել փոքրիկ իր, որն այդտեղ է հայնտվել ինչ-որ շորի գրպանից, կամ` շորից պոկված ինչ-որ կտոր: Այսպիսի  անսարքությունը հեշտ է հայտնաբերել, քանի որ լվացքի մեքենայի թմբուկի պտտվելու ժամանակ անընդհատ աղմուկ կլսվի: Օտար այդ մարմինները լվացքի մեքենայի թմբուկից դուրս են բերվում լրացուցիչ անցքերից` ունելիով կամ մագնիսով: Բայց եթե չստացվի, ապա այդ դեպքում ավելի լավ է ոչինչ չձեռնարկել, քանի որ Դուք կարող եք ավելի մեծ վնաս հասցնել լվացքի մեքենային:

  Եթե Դուք լսում եք մեխանիկական աղմուկ ջրի մատակարարման ժամանակ, ապա ամենայն հավանականությամբ խափանվել է Ձեր լվացքի մեքենայի պոմպը:  Մեր կենտրոնում Դուք միշտ կարող եք գտնել տարբեր մակնիշի պոմպերի մեծ տեսականի:
  Լվացքի մեքենայից լսվող արտառոց աղմուկի պատճառներից հաջորդ ամենատարածվածը կարող է լինել նաև լվացքի մեքենայի ոչ ճիշտ տեղադրումը կամ սխալ միացումը:

  Տհաճ աղմուկի պատճառ կարող են հանդիսանալ նաև առանցքակալների (պոդշիպնիկի) մաշվածությունը, թմբուկի, շարժիչի  անսարքությունը, հավասարակշռության խախտումը և այլն: Այս դեպքերում խորհուրդ է տրվում անպայման դիմել մասնագետին:

 

Չի միանում

    Եթե լվացքի մեքենան որևէ գործողություն չի կատարում, ապա առաջին պատճառը կողպվելն է, քանի որ հենց դրա ֆունկցիայի մեջ է մտնում էլեկտրոսխեմայի հիմնական մասին ճնշում փոխանցելը:

Ջրի ճնշում չկա

    Եթե Դուք  հայտնաբերել եք, որ լվացքի մեքենայի ինդիկացիան միացած է, բայց ջրի հոսք տեղի չի ունենում, ապա ամենայն հավանականությամբ լվացքի մեքենայի փականի աշխատանքի խախտում է տեղի ունեցել:


Ջուրն անընդհատ գալիս է

    Ջրի անընդհատ ճնշումը կարող է պայմանավորված լինել երկու պատճառներով, որոնք շատ հեշտ է ախտորոշել: Եթե ջուրը անընդհատ գալիս է լվացքի մեքենա, անկախ նրանից միացված է լվացքի մեքենան, թե`ոչ, ապա անսարք վիճակում է ջուրը ներս թողնող փականը: Այս դեպքում շտապ անջատեք մագիստրալ տանող ծորակը, քանի որ դա կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ թե Ձեր, և թե Ձեր հարևանների համար: Ուստի մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ամեն անգամ լվացքի մեքենայի աշխատանքը ավարտելուց հետո անջատել ջրի հոսքն ապահովող ծորակը:
Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ տեխնիկան սխալ միացված լինի ջրային համակարգի հետ:


Չկա ջերմամիացում

    Թվում է ամեն ինչ պարզ է. լվացքի մեքենայում ջուրը չի տաքանում, ուրեմն անհրաժեշտ է փոխարինել տաքացուցիչը (տեն), քանի որ տաքացման ֆունկցիան հենց այդ դետալն է կատարում: Բայց ինչպես պարզել տաքանում է արդյոք ջուրը, թե` ոչ, չէ որ մեքենան օգտագործող տանտիրուհիներն անմիջական շփում չունեն ջրի հետ: Իսկ լվացքի մեքենայի դռան ապակին շոշափելով ջրի ջերմաստիճանը պարզել հնարավոր է միայն մեր սեփական մարմնի ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանով լավանալու դեպքում: Այսինքն` 40 և ավել ջերմաստիճանի դեպքում: Ժամանակակից լվացքի մեքենան կկատարի աշխատանքն առանց ջրի տաքացման, սակայն աշխատանքի ավարտից հետո, կտեղեկացնի ծրագրային սխալի մասին:

Չկա ջրի հոսք

    Ջրի հոսքի բացակայության պատճառ կարող է լինել լվացքի մեքենայի պոմպի խցանումը: Լվացքի ժամանակ մեքենայի մեջ ընկած փոքրիկ իրերը կարող են խնդիր դառնալ մեքենայի հետագա աշխատանքի համար: Այս դեպքում պոմպի մաքրման կարիք կա: Դա կարող եք անել նաև ինքնուրույն` հետևելով շահագործման ձեռնարկի ցուցումներին:
Իսկ եթե պոմպն է փչացած, անհրաժեշտ է փոխարինել այն:


Թմբուկը չի պտտվում

    Պատճառները շատ տարբեր կարող են լինել, սկսած ամենապարզից`ամրագոտու պոկված լինելուց, մինչև շարժիչի աշխատանքի խափանումը: Այնպես որ կանգ առնենք ամենապարզ ախտորոշմանը` ամրագոտու սարքին լինելուն: Եթե լվացքի մեքենայի աշխատանքի ընթացքում նկատում եք, որ շարժիչն աշխատում է, բայց թմբուկը չի պտտվում, ապա ամենայն հավանականությամբ թմբուկի ամրագոտին սարքին չէ:

    Հուսով ենք, որ այս տեղեկատվությունն ընդլայնեց Ձեր գիտելիքները տեխնիկայի մասին և Դուք հեշտությամբ կկարողանաք պարզել, թե ինչ խնդիր  է առաջացել Ձեր լվացքի մեքենայի հետ: Սակայն պետք է հիշեք, որ տարբեր լվացքի մեքենաներ տարբեր առանձնահատկություններ ունեն  և խորհուրդ չի տրվում զբաղվել դրա վերանորոգմամբ առանց որոշակի գիտելիքների և փորձի: