Սերվիսի մասին


     Կենցաղային տեխնիկայի վերանորոգման ART-SERVICE սերվիս-կենտրոնն հանդիսանում է քաղաքի խոշորագույն կենտրոններից մեկը, որտեղ մատուցվում են համաշխարհային բոլոր բրենդերի օդորակիչների, լվացքի մեքենաների, սառնարանների, գազի կաթսաների, սալօջախների և գազօջախների, ափսեներ լվացող մեքենաների, հեռուստացույցների, աուդիո, վիդեո սարքավորումների, նաև խոհանոցային մանր տեխնիկայի վերանորոգման բարձրակարգ ծառայություններ:
    Գործունեության ամբողջ ընթացքում կենտրոնն ISO որակի միջազգային  չափանիշի համաձայն իրականացնում է  1-ից մինչև 3 տարվա երաշխիքային սպասարկում` կախված ապրանքի կամ ծառայության տեսակից, ինչպես նաև` ետերաշխիքային սպասարկում:
     Մեր փորձառու մասնագետները միշտ պատրաստակամ են օգնել Ձեզ ` ամենասեղմ ժամկետներում, ամենաբարձր որակով և ամենամատչելի գներով:
    Ձեր  իսկ հարմարավետության համար ART-SERVICE սերվիս-կենտրոնն ապահովում է.
         •    հեռախոսազանգերի 11-ժամյա ընդունում
         •    գործող երեք հեռախոսահամար ` 055 77 00 66, 095 55 85 89 և  (0374) 010 77 00 66
         •    մասնագետի այց մինչև ժամը 21:00-ն, ինչպես նաև հանգստյան և տոնական օրերին
         •    մասնագետի այցի մասին պատվիրատուին կանխավ տեղեկացում
         •    արհեստանոցում Ձեր տեխնիկայի վերանորոգման ավարտի մասին տեղեկացում
         •    անհրաժեշտ ցանկացած պահեստամասի անհատական պատվիրում
         •    մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ ինչպես մասնագետի` պատվիրատուին այցելելու, այնպես էլ պատվիրատուի հասցեից անհարժեշտության դեպքում տեխնիկան սերվիս տեղափոխելու համար
         •    սպասարկում ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության ցանկացած մարզում:

    ART-SERVICE սերվիս-կենտրոնն ունի սպասարկվող մակնիշների ամենալայն շրջանակը: Մեզ մոտ մատուցվող ծառայությունները հասանելի են բոլորին` շնորհիվ իրենց գնային մատչելի քաղաքականության: Ամենամյա վերապատրաստման դասընթացների շնորհիվ էլ ավելի կատարելագործելով իրենց մասնագիտական որակները,  կենտրոնի մասնագետներն իրականացնում են  բոլոր մակնիշներին պատկանող ցանկացած տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ամենաբարդ աշխատանքներ: Դե իսկ այս ամենի լավագույն վկայությունն, իհարկե, հազարավոր այն հաճախորդների վստահությունն է, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում մեզ են վստահել իրենց կենցաղային և ռադիոտեխնիկայի վերանորոգման բարդ ու պատասխանատու գործը: